Նախօրեին ռուսների իրականացրած աննախադեպ լայնածավալ օդային գրոհների հետևանքով զոհվածների թիվն ավելացել է: Կիևում զոհերի թիվը հասել է 13-ի։ Այդ մասին հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Այսօր առավոտյան փրկարարները փլատակներում հայտնաբերել են չորս զոհվածների դիեր:
Զապորոժիեում հարձակման զոհերի թիվը հասել է 9-ի, երեկ քաղաքի իշխանությունները 8 զոհի մասին էին հայտնել։ Իշխանությունները սուգ են հայտարարել։
Սուգ է հայտարարվել նաև Դնեպրում և Օդեսայի մարզում։
Այսպիսով, դեկտեմբերի 29-ին Ռուսաստանի զանգվածային հարձակման հետևանքով Ուկրաինայում զոհերի ընդհանուր թիվը հասել է 39-ի, կան ավելի քան 160 վիրավորներ։
Ուկրաինայի իշխանությունները նշում են, որ դա պատերազմի սկզբից ի վեր ամենամեծ օդային հարձակումն է։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին ասել է, որ ռուսներն արձակել են 158 հրթիռներ և անօդաչուներ: Խոցվել է 27 «Շահեդ» և 87 «X-101/X-555/X-55» տեսակի թևավոր հրթիռ։
ՌԴ պաշտպանության նախարարությունը որևէ մեկնաբանություն չի հրապարակել: