Մատչելիության հղումներ

Մոսկովյան «գրեթե մերկ» հավաքույթի կազմակերպիչը և մասնակից աստղերը ներողություն են խնդրում


Ռուսաստան - «Գրեթե մերկ» հավաքույթը «Մութաբոր» ակումբում, Մոսկվա, 21-ը դեկտեմբերի, 2023թ.
Ռուսաստան - «Գրեթե մերկ» հավաքույթը «Մութաբոր» ակումբում, Մոսկվա, 21-ը դեկտեմբերի, 2023թ.

Մոսկվայի գիշերային ակումբներից մեկում «գրեթե մերկ» կոչված հավաքույթի կազմակերպիչը և մասնակից աստղերը հրապարակավ ներողություն են խնդրում պաշտոնական քննադատության ալիքից և մասնակիցներից մեկի՝ խուլիգանության մեղադրանքով ազատազրկման դատապարտվելուց հետո:

Դեկտեմբերի 21-ին «Մութաբոր» ակումբում բլոգեր Անաստասիա Իվլեևայի կազմակերպած հավաքույթին մասնակցել են ռուսաստանյան հանրահայտ աստղեր, այդ թվում՝ երգիչներ Ֆիլիպ Կիրկորովը, Դիմա Բիլանը, Աննա Աստին, Լոլիտա Միլյավսկայան, լրագրող Քսենյա Սոբչակը:

Մասնակիցներից ռեփեր Վասիոյին` Նիկոլայ Վասիլևին դեկտեմբերի 27-ին մոսկովյան դատարանը դատապարտել է 15 օրվա ազատազրկման և 200 հազար ռուբլի (մոտ 2 հազար 180 դոլար) տուգանքի՝ «խուլիգանության» և «ԼԳԲՏ հարաբերությունների պրոպագանդայի» մեղադրանքներով:

Բլոգեր Անաստասիա Իվլեևա, արխիվ
Բլոգեր Անաստասիա Իվլեևա, արխիվ

Դատարանը չի դատապարտել Իվլեևային, սակայն վճռել է, որ հավաքույթը «քարոզել է ոչ-ավանդական սեռական հարաբերություններ»:

Իվլեևան երկու տեսանյութ է հրապարակել համացանցում՝ ներողություն խնդրելով հավաքույթը կազմակերպելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG