«Հայաստանի կառավարիչը խոստովանեց, որ ինքը Լեռնային Ղարաբաղը գիտակցաբար է զոհաբերել», - անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցին՝ հայտարարեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Երբ որ նա խոսում է ինչ-որ մահակների մասին, այսինքն, իր համար Լեռնային Ղարաբաղի հարցը մահակ էր Հայաստանի գլխին, ուղղակի ես չհասկացա՝ ո՞ր մահակների մասին էր խոսում, կամ ովքե՞ր էի այդ մահակները պարզել Հայաստանի գլխին», - ասաց Սերժ Սարգսյանը՝ շարունակելով․ - «Համանախագահնե՞րը, ովքեր 5 անգամ գրավոր հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին, որ այն պետք է որոշվի ազատ կամարտահայտությամբ։ Ո՞ր երկրի մասին էր խոսում, այն երկրի, որ մեզ միլիարդներով անվճար կամ զեղչ գներով սպառազինություն է մատակարարել»։
Փաշինյանը Հանրայինին տված վերջին հարցազրույցում պնդել էր, թե Լեռնային Ղարաբաղի հարցի լուծում, ըստ էության չկար, սակայն այն որպես մահակ պահվել է Հայաստանի գլխին։