Դեկտեմբերի 28-ին Ուկրաինայի զինվորականները հայտնեցին, որ Սև ծովում ականի պայթյունից Պանամայի դրոշով նավարկող բեռնանավ է վնասվել։ Երկու մարդ է վիրավորվել, որոնցից մեկը տեղում բուժօգնություն է ստացել, մյուսը տեղափոխվել է հիվանդանոց։
«Նավը կորցրել է կուրսն ու կառավարումը։ Տախտակամածում հրդեհ է բռնկվել»,- Տելեգրամում արված գրառմամբ հայտում է Ուկրաինայի զինված ուժերի հարավային խմբավորման հրամանատարությունը։
Բեռնատար նավը ուղևորվում էր Դանուբի նավահանգիստներից մեկը՝ հացահատիկ բեռնելու նպատակով։
Կառավարումը կորցրած նավին օգնելու համար քարշակներ են ուղարկվել դեպքի վայր։