Մատչելիության հղումներ

Պաղեստինի առաջնորդը երեք պայման է դրել պատերազմից հետո Գազայի կառավարումը ստանձնելու համար


Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբաս, արխիվ
Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբաս, արխիվ

Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասը "On" հեռուստաընկերության հարցազրույցում երեք պայման է առաջ քաշել, որոնց կատարման դեպքում Պաղեստինը կարող է ստանձնել Գազայի հատվածի կառավարումը:

Այդ պայմաններն են՝ կրակի լիակատար դադարեցում, մարդասիրական օգնության տրամադրում, Գազայի հատվածի բնակիչներին պապենական հողերից տեղահանելու փորձերի դադարեցում։

Պաղեստինյան անկլավ Գազայի հատվածը գտնվում է «Համաս»-ի վերահսկողության ներքո, որը ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն։

XS
SM
MD
LG