Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու Աբդոլահիանը քննարկել են խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացները


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն այսօր քննարկել են տարածաշրջանային նշանակության թեմաներ:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանն ու Աբդոլահիանը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացների, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ:

Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ Թեհրանն աջակցում է վերոնշյալ սկզբունքների հիման վրա ապաշրջափակման գործընթացին, մասնավորապես, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Աբդելահիանը նշել է. - «Այսօր մենք Հայաստանի Հանրապետությունում ենք, որպեսզի ևս մեկ անգամ ընդգծենք, թե ինչ ուշադրություն ենք դարձնում երկկողմ հարաբերություններին և դրանց կարևորությանը: Մեր գնահատականն այն է, որ երկու երկրները ճիշտ ուղով են ընթանում: Մենք ականատեսն ենք քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական, հումանիտար ոլորտներում հարաբերությունների զարգացմանը. դրան զուգահեռ նաև հատուկ ուշադրություն ենք դարձնում հարաբերությունների խորացման վրա»:

Հայաստանի վարչապետն ու Իրանի արտգործնախարարն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական կապերի խորացմանը, ենթակառուցվածքների, ինչպես նաև այլ ոլորտներում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերին:

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Աբդոլահիանն այսօր ավելի վաղ հանդիպում է ունեցել հայաստանցի իր գործընկերոջ՝ Արարատ միրզոյանի հետ, որին հաջորդել է համատեղ մամուլի ասուլիսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG