Մատչելիության հղումներ

Ռուսական ուժերը անօդաչուներով զանգվածային հարվածել են Ուկրաինայի հարավային շրջաններին


Երեկ երեկոյան ռուսական ուժերը «Շահեդ» անօդաչուներով հարվածել են Խերսոնի երկաթուղային կայարանին, որտեղ մոտավորապես 140 մարդ սպասում էր էվակուացիոն գնացքին։ Տեղական իշխանությունները հայտնում են, որ նրանց տարհանել են գնդակոծման վայրից և ավելի ուշ ավտոբուսներով տեղափոխել Նիկոլաև, իսկ այնտեղից՝ գնացքով Կիև։ Երկաթուղային կայարանում մեկ ոստիկան է զոհվել։

Գիշերվա ընթացքում «Շահեդ»-ների երկու ալիքով հարձակման են ենթարկվել Օդեսայի, Խերսոնի ու մերձճակատային շրջանները։ Ուկրաինայի զինված ուժերը հաղորդում են, որ 46 անօդաչուներից 32-ը հաջողվել է ոչնչացնել։ Մյուսները հարվածել են տարբեր օբյեկտների, ինչպես նաև բնակելի շենքերի։

Օդեսայի արվարձանում նորակառույցների թաղամասում մեկ մարդ է զոհվել, ևս երեքը վիրավորվել են։ Խերսոնի ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը ասել է, որ դրոնների հարվածներից խիստ վնասվել է էներգետիկ ենթակառուցվածքը։ «Բաժանորդների 70 տոկոսը մնում է առանց էլեկտրամատակարարման», - սոցցանցում գրել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG