Մատչելիության հղումներ

«Գազայի հատվածին հասցված հարվածների հետևանքով զոհվել է մոտ 21 հազար մարդ»


Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածին հասցված հարվածների հետևանքով զոհվել է մոտ 21 հազար մարդ, վիրավորների թիվը հասնում է 55 հազարի։

Գերատեսչության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում սպանվել է 241 պաղեստինցի, վիրավորվել՝ 382-ը։

Անտեսելով հրադադարի մասին համաշխարհային կոչերը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է շարունակել մարտերը Գազայում այնքան ժամանակ, քանի դեռ «Համաս»-ը (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) չի ոչնչացվել։

Իսրայելի առաջնորդը պնդել է՝ առանց ռազմական ճնշման Իսրայելին չի հաջողվի ազատել պատանդներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG