Մատչելիության հղումներ

Շոյգուն Պուտինին զեկուցել է Մարյինկա ավանը գրավելու մասին


Մարյինկա, Դոնեցկի շրջան, Ուկրաինա, 2 դեկտեմբերի, 2023թ.
Մարյինկա, Դոնեցկի շրջան, Ուկրաինա, 2 դեկտեմբերի, 2023թ.

Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի մոտ գտնվող Մարյինկա ավանը, տեղեկությունը հայտնել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Ազատագրվել է Դոնեցկից 5 կիլոմետր հարավարևմուտք գտնվող Մարյինկան»,- զեկուցել է Շոյգուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

Միաժամանակ նախարարը նշել է, որ ինը տարում ուկրաինացիները քաղաքում ստեղծել են հզոր ամրացված պաշտպանական համալիր, որն ունի նաև ստորգետնյա հաղորդակցման ուղիներ:

«Իրականում ամեն փողոց ունի լավ ամրացված ու բավականին
լավ պաշտպանված կառույցներ, երկարաժամկետ կրակակետեր, ստորգետնյա անցումներ: Մեր զինվորականների վճռական գործողությունների շնորհիվ դրանք հաղթահարվել են», - հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարը։

«Մարյինկայի գրավումը թույլ է տալիս Ռուսաստանի զինված ուժերին դուրս գալ ավելի ընդարձակ մարտավարական տարածք», - արձագանքել է նախագահ Պուտինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG