Մատչելիության հղումներ

«Քեզ կարոտալըմ, իմ Արցախ». ճարտարցի կինը 3 ամիս է Հայաստանի ժայռերից է Արցախի կարոտն առնում


«Քեզ կարոտալըմ, իմ Արցախ». Ճարտարից տեղահանված Անուշ Սարգսյանը 3 ամիս է Հայաստանի ժայռերից է Արցախի կարոտն առնում։

Հարազատ քաղաքից հասցրել է միայն 4 երեխաներին դուրս բերել ու 3 մասունք:

«Կորցրինք հայրենիք, տուն-տեղ, երազանք, մի տեսակ զգում ես, որ որբ ես, բայց անհայրենիք՝ չէ, Հայաստան-Արցախ․․․ դա նույն հայրենիքն է, ուղղակի կորցրեցինք մեր արմատները, ու ես Սաղմոսավանքի այս բարձունքից օզում ասիմ վեր՝ քեզ կարոտալ եմ իմ Արցախ»։

Մի հայրենիք կորցրած, մյուսը վերագտած Անուշի բազմանդամ ընտանիքը Ճարտարից դուրս է եկել բեռնատարի թափքում տեղավորված: Գաղթի ճամփան նրանց բերեց Ստեփանակերտ, հետո՝ Վայք, Արտաշավան, հիմա էլ՝ Ուշի։

83-ամյա դեդոյի աչքերն անդադար են թաց՝ ոչ ծերությունից։ Հայաստանում Արտյուշա պապն օտարություն չի զգում, բայց սիրտն իր տունն է ուզում, դրկից դեդոներին։

XS
SM
MD
LG