Այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հեռախոսազրույցը:
Ըստ Ռուսաստանի արտաքին գերատեսչության մամուլի վարչության հրապարակած հաղորդագրության՝ երկու նախարարները քննարկել են դեկտեմբերի 7-ին Մոսկվայում կայացած ռուս-իրանական բարձր մակարդակով բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, տարածաշրջանային և երկկողմ օրակարգերին առնչվող հարցեր։
Նախարարները քննարկել են նաև առաջիկա շփումների ժամանակացույցը։