Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել «3+3» տարածաշրջանային հարթակի վերաբերյալ: Նրանք օգտակար են համարել Թեհրանում կայացած հանդիպումը:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանն ու Ռայիսին քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային թեմաներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել երկկողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Հեռախոսազրույցի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Թեհրանում այս տարվա հոկտեմբերին կայացել է «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպումը, որին Վրաստանը կրկին չի մասնակցել՝ Ռուսաստանի ներկայության պատճառով։