Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը «Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի վերահեռարձակող «Տոսպա» ընկերության գործունեությունը կասեցրել է 30 օրով: Հանձնաժողովը «Տոսպա»-ին նաև տուգանել է 500 հազար դրամով։
Կասեցման առիթը «Ուրբաթ Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման հեռարձակումն է, որտեղ հանձնաժողովի գնահատմամբ՝ նա հեգնական և երկրի ու ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող արտահայտությունն է թույլ տվել, դրա համար չունենալով բարոյական իրավունք, որպես այլ երկրի քաղաքացի։
Տուգանքի որոշումը կապված է նախկին պատգամավոր Արման Աբովյանի «Abovyan Time» հեղինակային հաղորդման հետ, որը խուճապ է տարածել՝ հիմնվելով չստուգված և անարժանահավատ աղբյուրների վրա։