Մատչելիության հղումներ

Ուկրաինայում Սուրբ Ծնունդը կնշեն Գրիգորյան օրացույցով՝ դեկտեմբերի 25-ին


Ուկրաինան այս տարի Քրիստոսի Սուրբ Ծնունդը կնշի քրիստոնեական արևմտյան եկեղեցիների հետ Գրիգորիան օրացույցով՝ դեկտեմբերի 25-ին:

Այդպիսով Ուկրաինան հրաժարվում է Ռուսաց Ուղղափառ եկեղեցում ընդունված Հուլյան օրացույցից, որով Սուր Ծնունդը հունվարի 7-ին է նշվում:

2022 թվականի փետրվարի 24-ին ռուսների ագրեսիային ենթարկվելուց հետո Ուկրաինայում սկսել են հրաժարվել բոլոր անվանումներից, տոներից, ավանդույթներից և խորհրդանիշներից, որոնք այս կամ այն կերպ առնչություն ունեն խորհրդային ժքաղաքական-մշակութային ժառանգության կամ ռուսական ազդեցության հետ:

Հարցումների արդյունքները վկայում են, որ բնակիչների մեծ մասը հավանություն է տալիս այդ քաղաքականությանը: Տվյալ թեմայով հարցումներ Ռուսաստանի կողմից գվավված տարածքներում չեն անցկացվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG