Մատչելիության հղումներ

Փարիզը և Լոնդոնը Կիևին կաջակցեն «այնքան, որքան կպահանջվի»


Ֆրանսիայի և Բրիտանիայի ԱԳ նախարարներ Կատրին Կոլոննայի և Դեյվիդ Քեմերոնի համատեղ ասուլիսը, Փարիզ, 19-ը դեկտեմբերի, 2023թ.
Ֆրանսիայի և Բրիտանիայի ԱԳ նախարարներ Կատրին Կոլոննայի և Դեյվիդ Քեմերոնի համատեղ ասուլիսը, Փարիզ, 19-ը դեկտեմբերի, 2023թ.

Ֆրանսիան և Բրիտանիան Ուկրաինային կաջակցեն Ռուսաստանի ներխուժման դեմ պայքարում «այնքան, որքան կպահանջվի», երեկ Փարիզում հայտարարել է Միացյալ Թագավորության արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը:

Ֆրանսիացի պաշտոնակից Կատրին Կոլոննայի հետ բանակցություններից հետո Քեմերոնն ընդգծել է՝ անչափ կարևոր է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարտվի:

«Կասկած չունեմ՝ մենք կարող ենք հասնել Պուտինի պարտությանը», - ասել է բրիտանացի նախարարը:

Լրատվական գործակալությունները նշում են, որ այս հայտարարությունը հնչում է Կիևին Արևմուտքի աջակցության շարունակականության առնչությամբ վերջին շրջանում ի հայտ եկած մտահոգությունների ֆոնին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG