Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօրվա ասուլիսում ասել է, որ պատերազմի ընթացքում խորհրդարանական ընտրություններ չեն անցկացվի։
Չնայած ռազմական դրության պայմաններում ընտրություններ անցկացնելն օրենքով արգելված է, այդ հարցն Ուկրաինայում լայնորեն քննարկվում է։ Զելենսկին բազմիցս նշել է, որ ընտրությունները կարող են խաթարել երկրի միասնությունը և շահարկվել Ռուսաստանի կողմից։
Ասուլիսում նա նաև համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ-ի և Եվրամիության ծայրահեղ կարևոր ֆինանսավորումը Ուկրաինային կշարունակվի։