Մատչելիության հղումներ

Կուբաթլուի սահմանային անցակետում ադրբեջանցի զինծառայող է մահացել


Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարբերանշանը, արխիվ
Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարբերանշանը, արխիվ

Կուբաթլուի սահմանային անցակետում այսօր ադրբեջանցի զինծառայող է մահացել, հայտնում է Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ ժամկետային զինծառայող Հայալ Գասրատովի ինքնազգացողությունը «հանկարծակի վատացել է, նա անմիջապես հոսպիտալացվել է, սակայն կյանքը փրկել չի հաջողվել»։

Գերատեսչությունը նշում է, որ դատախազությունն ու սահմանապահ ծառայությունը համատեղ հետաքննություն են անցկացնում զինծառայողի մահվան պատճառը պարզելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG