Մատչելիության հղումներ

Աբդել Ֆաթահ աս-Սիսին ևս 6 տարի կնախագահի Եգիպտոսում


Աբդել Ֆաթահ աս-Սիսին ընտրատեղամասում, Կահիրե, 10 դեկտեմբերի, 2023թ.
Աբդել Ֆաթահ աս-Սիսին ընտրատեղամասում, Կահիրե, 10 դեկտեմբերի, 2023թ.

Դեկտեմբերի 10-ից 12-ը Եգիպտոսում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթել է Եգիպտոսի ներկայիս ղեկավար Աբդել Ֆաթահ աս-Սիսին, որը առաջիկա 6 տարում կշարունակի ղեկավարել երկիրը: Այդ մասին հաղորդել է Եգիպտոսի Ազգային ընտրական հանձնաժողովը, որը մայրաքաղաք Կահիրեում ներկայացրել է համաժողովրդական քվեարկության արդյունքները:

Երեք օր տևած ընտրություններում Եգիպտոսում և երկրի սահմաններից դուրս քվեարկողների 89.6 տոկոսը ձայնը տվել է հօգուտ գործող նախագահի:

Ազգային ընտրական հանձնաժողովի ղեկավար Հազեմ Բադավիի ուղերձն ուղիղ եթերում հեռարձակվել է Եգիպտոսի հեռուստատեսությամբ:

Բադավիի խոսքով՝ ընտրություններին մասնակցել է ձայնի իրավունք ունեցող ավելի քան 67 միլիոն քաղաքացիների գրեթե 70 տոկոսը:

«Վերջին նախագահական ընտրություններին մասնակցությունն ամենաբարձրն է երկրի ողջ պատմության ընթացքում»,- ասել է Բադավին։

Նրա փոխանցմամբ՝ նախագահության մնացած երեք թեկնածուները ստացել են ձայների 1.9-ից 4.5 տոկոսը:

Աբդել Ֆաթահ աս-Սիսին 69 տարեկան է: Նա նախկին զինծառայող է, զբաղեցրել է բարձր պաշտոններ, այդ թվում՝ ղեկավարել է Պաշտպանության նախարարությունը և եղել է Եգիպտոսի առաջին փոխվարչապետ:

Նա 2013 թվականին պաշտոնանկ է արել նախագահ Մուհամեդ Մուրսիին, ով, իր հերթին, ժամանակին պաշտոնանկ է արել Եգիպտոսի երկարամյա առաջնորդ Հոսնի Մուբարաքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG