Կիևը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու առաջնորդի նկատմամբ, որը բազմիցս իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայում 21 ամիս շարունակվող Ռուսաստանի ավերիչ պատերազմին։
Պատրիարք Կիրիլը, ըստ Ուկրաինայի անվտանգության ծառայության հաղորդագրության, հետախուզվում է «Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ոտնձգություն կատարելու և ագրեսիվ պատերազմ վարելու» գործի շրջանակներում։
Ուկրաինական իրավապահ մարմինները պնդում են, որ պատրիարքը «Ռուսաստանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության մերձավոր շրջապատի ներկայացուցիչ է և առաջիններից է հրապարակավ աջակցություն հայտնել Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմին»։