Մատչելիության հղումներ

Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանը կկալանավորվի. դատախազություն


Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանը կկալանավորվի, հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ դատավորի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:

Տիգրան Փոլադյանի նկատմամբ, ինչպես երեկ հայտնեցին դատախազությունից, հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

Որոշումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե. դատավորին ներկայացվել է մեղադրանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG