Մատչելիության հղումներ

Վարչապետը հանդիպել է Հայաստան վերադարձած շիրակցի գերիների հարազատների հետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր հանդիպում է ունեցել երկու օր առաջ Հայաստան վերադարձած շիրակցի գերիների հարազատների հետ:

Նիկոլ Փաշինյանը, ըստ կառավարության հաղորդագրության, հավաստիացրել է, որ այս երեք տարիների ընթացքում ամեն հնարավոր բան արվել է գերիների վերադարձի համար:

«Չնայած պարզ է, որ բոլորս էլ անհամբեր էինք օր առաջ տեսնել նրանց վերադարձը, բայց շնորհակալություն եմ հայտնում ձեզ համբերատարության համար, որովհետև դա շատ կարևոր էր»,-ասել է վարչապետը և հավելել, որ ամեն բան պետք է արվի, որպեսզի նրանք վերադառնան բնականոն կյանքի:

Երևանի ու Բաքվի համատեղ հայտարարությունից վեց օր անց 32 հայ գերիները հայրենադարձվեցին։ Վերադարձածներից 26-ը շիրակցի պահեստազորայիններն են, որոնք 44-օրյա պատերազմից մեկ ամիս անց Արցախի Խծաբերդի դիրքերից էին գերեվարվել։

Ադրբեջանում, ըստ հայաստանցի իրավապաշտպանների, հիմա 23 հայ է պահվում, նրանց թվում՝ Արցախի նախկին ղեկավարները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG