Մատչելիության հղումներ

«Առավոտը 5-ին եկել ենք, տասին հասել է հերթը». արցախցիները փորձում են հաշվառվել


Արցախցի Սիմոն Գրիգորյանը 90-ամյա տատի հետ դարձյալ Նոր Նորքի անձնագրայինի հերթում է, օրեր առաջ մի կերպ է հաջողացրել հաշվառվել իր բնակության վայրում, հիմա տատիկի անձնագիրը պիտի թարմացվի՝ նոր հերթ, նոր մարտահրավեր։

«Սաղ բարդակ ա, սաղ աննորմալ է, մոտեցումը՝ շատ վատ», - «Ազատությանն» ասաց նա։

Կյանքի բոլոր 90 տարիները Ստեփանակերտում անցկացրած Սեդա Հայրումյանը թոռան հետ բաժանմունքում օրեր է անցկացնում՝ անձնագրի հարցը լուծվի, իրեն հասանելիք գումարային աջակցությունը կստանա։

Բոլոր անձնագրայիններում հերթեր են։ Տիկին Սուսաննան մեկ ամիս փորձում է հաշվառվել իր բնակության հասցեով, որ վերջապես թոշակ ստանա։ Արցախցիները հաշվառվում, քաղաքացիության դիմում են գրում կամ փախստականի վկայական են ստանում անձնագրայիններում, մոտ 100 հազար հոգի։

Միգրացիայի ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը համաձայն է՝ կուտակումներ կան, քանի որ ծանրաբեռնվածությունն ավելացել է։ Հերթերը փորձում են կառավարել մի քանի լուծումներով։

Դավթյանը շեշտում է՝ փորձում են թոշակառուներին ավելի արագ սպասարկել, որ նրանք հաշվառվեն ու թոշակ ստանան, նաև անձնագրայիններում նոր աշխատակիցների են ընդունել։ 100 հազար արցախցիների շուրջ 20 տոկոսը միգրացիայի ծառայության ներկայացուցչի տվյալով՝ արդեն հաշվառվել է, Հայաստանի քաղաքացի դառնալու համար 150 հոգի է դիմել։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG