Մատչելիության հղումներ

Ադրբեջանի առաջատար ընդդիմադիր ուժը կրկին բոյկոտում է նախագահական ընտրությունները


«Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունը որոշում է կայացրել չմասնակցել արտահերթ նախագահական ընտրություններին, որը նախատեսված է հաջորդ տարվա փետրվարի 7-ին։

Տարածած հայտարարությունում քաղաքական ուժը հիշեցնում է, որ արտահերթի գնալու որոշումը կայացվել է Ալիևի կողմից՝ առանց նախնական հանրային քննարկումների, որպեսզի «նվազագույնի հասցնի ընդդիմության հնարավորությունները»։

«Սա խոսում է ընտրությունները ձևական գործընթացի վերածելու իշխանության ցանկության մասին։ Հաշվի առնելով այդ հանգամանքը «Մուսավաթը» որոշում է կայացրել չմասնակցել փետրվարի 7-ի նախագահական ընտրություններին», - ասվում է ադրբեջանական ընդդիմադիր կուսակցության հայտարարությունում։

«Մուսավաթ»-ը բոյկոտել էր նաև նախորդ՝ 2018 թվականին նախագահական ընտրությունները․ այդ քվեարկությունը ևս անցկացվել է նախատեսված ժամկետից կես տարի շուտ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG