Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն այսօր Բաքվում հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Նախարարների համատեղ ասուլիսում Ֆիդանն ասել է․ - «Մենք պաշտպանում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները նորմալացնելու ուղղությամբ քննարկումները, այդ ոլորտում պատրաստ ենք կատարել մեր առջև դրված ցանկացած խնդիր։ Մենք դեմ ենք որոշ երկրների ոչ ճիշտ մոտեցումներին»։
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ նա հավելել է, որ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումը։