Մատչելիության հղումներ

Հակոբ Գասպարյանը քնում-արթնանում է հույսով, որ հնարավոր կլինի որդու և մոր շիրիմները Արցախից տեղափոխել


Հակոբ Գասպարյանը Ներքին Հոռաթաղում մնացած մի քանի տղամարդկանց հետ գյուղի գերեզմանոցում նույն փոսում է տեղավորե; իր 9-ամյա որդուն՝ Արեգին ու մորը։ Իրար հետ շատ կապված էին, ասում է։ Ադրբեջանական արկը նրանց էր հասել երբ տատ ու թոռ պատսպարվել էին նկուղում: Սեպտեմբերի 23-ին հուղարկավորեց, օրեր անց հեռացան Արցախից:

Կնոջ՝ Նելլիի հետ քնում-արթնանում են հույսով, որ հնարավոր կլինի Արեգի ու տատիկի շիրիմները տեղափոխել, իրենց մոտեցնել:

Երկու շաբաթ առաջ լսեցին՝ հայ-ադրբեջանական քննարկումներ են սկսվել սեպտեմբերի ռազմական գործողության ժամանակ զոհվածների շիրիմները տեղափոխելու վերաբերյալ: Հակոբը շիրիմի տեղը նկարել է, որ եթե Կարմիր խաչի ներկայացուցիչներն առանց իրեն գնան, գտնելը դժվար չլինի:

Արդյոք Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների միջև ուղիղ բանակցություններ են սկսվել Արցախից շիրիմների տեղափոխման վերաբերյալ։ Վարչապետի մամլո խոսնակին հարցրինք երեկ։ Պատասխան մինչև այժմ դեռ չենք ստացել։

«Ազատության» տեղեկությամբ այդպիսի քննարկումներ կան, զոհեր ունեցող ընտանիքները տվյալներ են փոխանցում Կարմիր խաչի գրասենյակին ու Արցախի ներկայացուցչությանը։ Նախորդ շաբաթ արդեն շուրջ 30 մարմին պիտի տեղափոխվեր, սակայն գործընթացը հայտնի չէ՝ ինչու տեղի չի ունեցել։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչ Զառա Ամատունու խոսքով՝ այս հարցով իրենք չեն բանակցողը, այլ իշխանությունները։ Կազմակերպությունը միայն վերահաստատում է՝ պատրաստ են աջակցել մարդասիրական հարցերի լուծմանը:

«Մենք հետևում ենք գործընթացին առաջարկել ենք մեր ծառայությունները որևէ ձևաչափով, եթե որևէ առաջընթաց լինի այս ուղղությամբ», - ասաց Ամատունին:

Ավելի մանրամասն՝ ստորև.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG