Մատչելիության հղումներ

«Գործընթացը ընթացքի մեջ է»․ ԱԺ խոսնակը գերիների վերադարձի մասին


Պայմանավորվածության հետ կապված փոփոխություն չկա, գործընթացը ընթացքի մեջ է, Ազգային ժողովում, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով գերիների վերադարձի հարցով երկկողմ հայտարարության մասին։

«Սպասում ենք, կարծում եմ, որ մոտ ժամանակներում տեղեկություն կունենանք, մենք էլ ենք լիահույս և սպասում ենք», - ասաց Սիմոնյանը։

Թե ինչո՞ւ է ձգձգվում, ուշանում գերիների վերադարձը, իշխանական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ևս տեղեկություններ չունի։

«Խոչընդոտների մասին որևէ տեղեկություն չունեմ, կարող եմ ասել, որ համաձայնությունը ձեռքբերված է և մենք սպասում ենք գերիների վերադարձին։ Միգուցե նաև չի ուշանում, այլ ժամկետներ կան։ Համաձայնությունը ձեռք բերված է, հայտարարությունն արված է, և չեմ կարծում, որ էստեղ որևէ փոփոխություն կլինի»,- ասաց Հակոբյանը։

Օրերս Հայաստանի վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի նախագահի վարչակազը համատեղ հայտարարությամբ տեղեկացրեցին, որ Հայաստանն ազատ է արձակում 2 ադրբեջանցի, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողների։ Երևանն ու Բաքուն միևնույն ժամանակ շեշտեցին՝ համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատեցին ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: Հայտարարությունից հինգ օր է անցել, սակայն գերիները դեռ չեն վերադարձել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG