Մատչելիության հղումներ

Ըստ Փաշինյանի՝ Արցախի պետական կարգի լուծարումն անխուսափելի էր


«Բանակցային այն իրավիճակը, որ ժառանգել ենք, այդ իրավիճակում առաջ գնալու անխուսափելի ճանապարհը ոչ միայն տարածքների հանձնում և այլն, այլև Լեռնային Ղարաբաղում պետական հաստատված կարգի լուծարումը և զրոյացումն էր», - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ այս թեմայով չի խոսվել, քանի որ եթե խոսեին, պետք է ժողովրդին ասեին, որ 30 տարի ուղղակի ժամանակ են վատնել ու ռեսուրսները ծախսել են մի խնդրի վրա, որն ի սկզբանե անլուծելի էր:

«Ինչո՞ւ էր ի սկզբանե անլուծելի, մի քանի պատճառներով՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի պատճառով: Եվ մեզ հիմա շատ են մեղադրում՝ ասելով, որ ի սկզբանե ասացիք, որ հետամուտ կլինեք Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման խնդրին, բայց հետամուտ չեղաք: Ինչքանո՞վ է օբյեկտիվ այս մեղադրանքը։ Ամբողջ խնդիրն այն է, որ մենք ոչ միայն ասել ենք, այլև փորձել ենք հասկանալ՝ ինչ է ինքնորոշման իրավունքը», - ընդգծել է վարչապետը։

Նա նշել է, որ միջազգային հանրությունը 1996 թվականի դեկտեմբերի 6-ին Լիսաբոնի գագաթնաժողովում, ըստ էության, ասել է, որ ինքնորոշման իրավունքի բարձրագույն դրսևորումը կարող է լինել ինքնավար կարգավիճակը Ադրբեջանի կազմում:

Ըստ նրա՝ այս տրամաբանության հետևից են գնացել։

Որոշ ուժեր Լեռնային Ղարաբաղի հարցը օգտագործել են ՀՀ-ում պետության կայացում թույլ չտալու համար, հավելել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ամեն ինչ ուղղվել է Արցախի անհնարին խնդիրը լուծելու համար:

ՔՊ-ի առաջնորդը շեշտեց նաև՝ իշխող կուսակցության առաքելությունը Հայաստանի անկախությունը, պետականությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունն ամրացնելն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG