Մատչելիության հղումներ

Կա ընդհանուր համաձայնություն, որ 2024-ին Ադրբեջանն անցկացնի կլիմայի հարցերով գագաթնաժողովը. նախարար


Ադրբեջանի բնապահպանության նախարար Մուխտար Բաբաև (կենտրոնում), արխիվ
Ադրբեջանի բնապահպանության նախարար Մուխտար Բաբաև (կենտրոնում), արխիվ

Ադրբեջանի բնապահպանության նախարար Մուխտար Բաբաևն ասել է, թե կա ընդհանուր համաձայնություն առ այն, որ հաջորդ տարի Ադրբեջանն անցկացնի կլիմայի հարցերով միջազգային գագաթնաժողովը:

«Ավելին, ես կցանկանայի ընդգծել, որ մենք ներկայումս ձեռնարկում ենք հետկոնֆլիկտային վերականգնման, վերակառուցման և վերաինտեգրման լայնածավալ ջանքեր ազատագրված տարածքներում: Այս գործողությունները հիմնված են բնապահպանական մաքուր տեխնոլոգիաների վրա», - ասել է նախարարը:

Գագաթնաժողովի անցկացման վայրի շուրջ բանակցությունները դադարեցվել էին, երբ Ռուսաստանը հայտարարել էր, թե վետո կդնի Եվրամիության ցանկացած երկրի թեկնածության վրա:

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Մոսկվայի նկատմամբ՝ Ուկրաինա ներխուժելու համար։

Բաքվի հայտը դեռևս պետք է ի պաշտոնե հավանություն ստանա Կլիմայի համաձայնագրին միացած 200 երկրների կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG