Մատչելիության հղումներ

ԱԽ քարտուղարը Մեծ Բրիտանիայի վարչապետի խորհրդականին է ներկայացրել խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերը


Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Մեծ Բրիտանիայի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սըր Թիմ Բարոունը Լոնդոնում մտքեր են փոխանակել Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ:

Ըստ Հայաստանի ԱԽ գրասենյակի՝ Գրիգորյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը։

Անդրադառնալով հայ-բրիտանական հարաբերություններին՝ կողմերը կարևորել են ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման կայուն դինամիկան, ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության պաշտոնական մեկնարկը։

Նոյեմբերին արտգործնախարար Արարատ Միրզոյանը Լոնդոնում էր։ Միրզոյանի մասնակցությամբ Լոնդոնում բացվեց Հայաստանի դեսպանության նոր շենքը, տրվեց ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը, որի ընթացքում երկու կողմերը պայմանավորվեցին ընդլայնել համագործակցությունն առևտրի, անվտանգության և օրենքի գերակայության ոլորտներում։

XS
SM
MD
LG