Մատչելիության հղումներ

Թուրքիայի և Հունաստանի միջև չկան խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել. Էրդողան


Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Կիրիակոս Միցոտակիսը, Աթենք, 7 դեկտեմբերի, 2023թ.
Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Կիրիակոս Միցոտակիսը, Աթենք, 7 դեկտեմբերի, 2023թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Աթենքում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդիպման ընթացքում հավաստիացրել է, որ երկու երկրները կարող են օրինակ դառնալ ամբողջ աշխարհի համար:

«Մենք ուզում ենք Էգեյան ծովը դարձնել խաղաղության և համագործակցության ծով: Միանշանակ եմ հայտարարում՝ Հունաստանի և Թուրքիայի միջև չկան խնդիրներ, որոոնք հնարավոր չէ լուծել»,- ասել է Էրդողանը:

«Չափազանց կարևոր է, որ վերջին ամիսներին մեր երկու երկրներն ավելի հանգիստ ճանապարհով են գնում: Հունաստանն ու Թուրքիան, Թուրքիան և Հունաստանը պետք է խաղաղ ապրեն։ Պետք է արտահայտեն իրենց հայտնի տարաձայնությունները և անկեղծորեն քննարկեն ու փնտրեն լուծումներ»,- իր հերթին, ասել է Միցոտակիսը:

Հունաստանի վարչապետը և Թուրքիայի նախագահն Աթենքում «Մաքսիմոսի» նստավայրում կնքել են «Բարիդրացիական հարաբերություններ հաստատելու» հուշագիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG