Մատչելիության հղումներ

«ԱՄՆ ղեկավարությունն ամեն կերպ սատանայացնում է մեր երկիրը». Պեսկով


Դմիտրի Պեսկովը:
Դմիտրի Պեսկովը:

Կրեմլն այսօր արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանն այն մասին, որ Ուկրաինայում հաղթելու պարագայում Ռուսաստանը մեծ սպառնալիք կդառնա ՆԱՏՕ-ի համար:

«Մենք ափսոսանք ենք հայտնում այն կապակցությամբ, որ ԱՄՆ ղեկավարությունը շարունակում է սովորության համաձայն Ռուսաստանն օգտագործել որպես գործիք ներքին հարցերում, ամեն կերպ փորձում է սատանայացնել մեր երկիրը և կոնգրեսականների ու սենատորների միջոցով հարկատուների փողը ծախսել ուկրաինական պատերազմում»,- ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նրա պնդմամբ՝ եթե Վաշինգտոնը դադարեցնի աջակցությունը Կիևին, ապա նույնը կանեն արևմտյան մյուս բոլոր երկրները:

XS
SM
MD
LG