Գյումրեցի Արթուր Հարությունյանն այսօրվա պես հիշում է այն պահը, երբ փլատակների տակ 12 օր անցկացնելուց հետո հրաշքով փրկվեց։ Մեծ աղետի օրը հիվանդ էր ու դպրոց չէր գնացել 15-ամյա պատանին։
Արդեն 50-ամյակը բոլորող տղամարդը կյանքի ու մահվան 12 մութ օրերի մասին շատ խոսել չի սիրում։ Ասում է՝ սկզբում գիտակցությունն է կորցրել, երբ ուշքի է եկել, հասկացել է, որ ուժգին երկրաշարժից է շենքը փլվել։
Փլատակների տակ գտնվելու օրերը տեխնիկայի ձայնով է հաշվել։ Երբ այն աշխատել է, հասկացել է, որ ցերեկ է, դադարը՝ գիշեր։ Վերևից մոր լացի ձայնն է լսել։
15-ամյա պատանին կյանքի ու մահվան կռիվ է տվել։
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.