Մատչելիության հղումներ

Թեժ երկխոսություն Փաշինյանի և Լևոն Քոչարյանի միջև՝ խորհրդարանում


Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ թեժ երկխոսություն ծավալվեց վարչապետ Փաշինյանի և ընդդիմադիր պատգամավոր, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի միջև։

«Հայաստան» խմբակցության պատգամավորը նախ հարցրեց՝ արդյոք ուսումանասիրություններ կա՞ն, թե ժողովրդավարական էլ որ մի երկրում են մարդկանց կալանավորում ֆեյսբուքյան գրառումների համար։ Չնայած պատգամավորը հարցն ընդհանուր ուղղեց, ամբոնին որոշեց մոտենալ վարչապետը։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, թե չեն կարող բոլոր երկրների վիճակագրությանը հետևել, բայց կարող են համամեմատել Հայաստանի նախկին վիճակագրության հետ։

«Կարող ենք ասել, որ քաղաքական գործիչները պադյեզդներում չեն սպանվում, ժողովրդի վրա չեն կրակում, ընտրությունները չեն կեղծում, բիզնեսում փայ չեն մտնում», - ասաց նա։

Լևոն Քոչարյանն արձագանքեց. «Չե՞ք հոգնել այդ համեմատություններից։ Հիմա հետ գնանք, մինչև Ստալին հասնենք, որ մարդկանց էին գնդակահարում... կարող եմ ես էլ խոսել, որ օրինակ՝ վարչապետի շարասյունը հղի կնոջ է գցում ավտոյի տակ, լայաղ չի անում՝ մի հատ էլ կանգնի ... »։

Փաշինյանն իր հերթին հակադարձեց. «Իհարկե, իրավունք ունեն հիշել Լեո- Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպը նրանք, ովքեր «Առագաստ» սրճարանում ծեծելով սպանել են Դաշնակցության անդամ Պողոս Պողոսյանին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG