Մատչելիության հղումներ

Վրացական համարներով մեքենաների վարորդները՝ երկընտրանքի առջև


Հայաստան ներմուծվող մեքենաներ, արխիվ
Հայաստան ներմուծվող մեքենաներ, արխիվ

Հայաստանում վրացական պետհամարանիշերով երթևեկող մեքենաների վարորդները վերջին օրերին հաշվարկներ են անում՝ մաքսազերծե՞լ մեքենան, թե՞ վերադարձնել Վրաստան ու վաճառել այն։

Կառավարության տվյալներով՝ Հայաստանում ավելի քան 9 հազար վրացական պետհամարանիշերով մեքենա կա։ Հայաստանցիները սկսեցին դրանք ներմուծել, երբ երեք տարի առաջ Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանի համար ևս մաքսատուրքերը բարձրացվեցին ու հավասարվեցին ԵԱՏՄ մյուս երկրների տուրքերին, այդպիսով մաքսազերծումը մի քանի անգամ թանկացավ։

Ի տարբերություն ԵԱՏՄ անդամ Հայաստանի՝ հարևան Վրաստանում, կախված մեքենայի տեսակից, մաքսազերծումը երբեմն տասնապատիկ էժան է, չկան գույքահարկ ու այլ պարտադիր վճարներ։ Վարոդները սկսեցին գնել ու գրանցել մեքենաները Վրաստանում, դրանցով գալ Հայաստան, որտեղ հնարավորություն ունեին մեկ տարի վարել օտար երկրում գրանցված մեքենա՝ վճարելով միայն այսպես ասած ապահովագրական երաշխիք, որը տրամադրում է «Սիլ ինշուրանս» ընկերությունը՝ մեքենայի մաքսատուրքի 4 տոկոսի չափով։

Արդեն խորացած խնդիրը լուծելու համար Կառավարությունն անցյալ շաբաթ առաջարկեց աջակցել վարորդներին՝ մուծելու մաքսատուրքն ու գրանցելու մեքենան Հայաստանում, ընդ որում՝ գործադիրը վարորդների փոխարեն պատրաստ է մինչև դեկտեմբերի վերջ վճարել նրանց մաքսատուրքի 60 կամ 70 տոկոսը՝ կախված մեքենայի տարեթվից։

Մի կողմից՝ վրացական համարներով մեքենաների վարորդները Հայաստանում հայտնվել էին արտոնյալ կարգավիճակում մյուս վարորդների համեմատ, չէին վճարել ո՛չ մաքսատուրք, ո՛չ գույքահարկ ու բնապահպանական վճար կամ տեխզննման գումար, մյուս կողմից՝ նրանք ասում են՝ որևէ անօրինական քայլ չեն արել:

«Ազատության» հեռուստառեպորտաժը՝ ստորև.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG