Մատչելիության հղումներ

Հայաստանը կարող է ներառվել լիտվացի զինվորականների համար արգելված երկրների ցուցակում


Լիտվայի Սեյմը օրենսդրական նախաձեռնություն է քննարկում, որով առաջարկվում է արգելել Լիտվայի բանակի զինվորականներին մեկնել ոչ բարեկամ երկրներ։ Թվարկված երկրների ցանկում նաև Հայաստանն է։

Ըստ LRT-ի (Լիտվական ազգային ռադիո և հեռուստատեսություն), արգելված երկրների ցանկում կարող են ներառվել Ռուսաստանը և նրա կողմից բռնակցված Ղրիմը, Բելառուսը, ինչպես նաև Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Վրաստանը, ինքնահռչակ Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի հանրապետությունները։

Ըստ Լիտվայի ռազմական գերատեսչության՝ արգելքը պայմանավորված է ազգային անվտանգության շահերով։ Առաջարկվում է արգելքը սահմանել արդեն 2024 թվականի հունվարից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG