Մատչելիության հղումներ

Ռուս սենատորները պարբերաբար շփվում են հայ գործընկերների հետ, հարաբերությունների սառեցման մասին խոսք չկա. Կարասին


Ռուս սենատորները պարբերաբար շփվում են իրենց հայ գործընկերների հետ թե՛ ուղիղ, թե՛ տեսակապով, թե՛ դեսպանատան միջոցով, հարաբերությունների սառեցման մասին խոսք չկա, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը։

«ՌԻԱ Նովոստի»-ի ճշտող հարցին՝ արդյո՞ք կան խոսակցություններ խորհրդարանականների միջև հարաբերությունների հնարավոր սառեցման մասին, ռուս սենատորը պատասխանել է․ - «Մենք այդ մասին չենք խոսում և չենք մտածում։ Մենք մտածում ենք այն մասին, որպեսզի մեր հարաբերությունները լինեն հագեցած իրական բովանդակությամբ և լինեն ակտիվ»։

Կարասինը միաժամանակ ափսոսանք է հայտնել Հայաստանի պատվիրակության՝ ՀԱՊԿ ԽՎ չգալու որոշման կապակցությամբ, նաև հավելել, որ հաշվի են առնում պաշտոնական Երևանի դիրքորոշումը՝ Մոսկվայի գլխավորած ռազմական դաշինքը չլքելու հարցով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG