Մատչելիության հղումներ

Միջազգային հանրության աջակցությունն էական է՝ Ղարաբաղի հայերի միջազգային պաշտպանությունն ապահովելու համար. Միրզոյան


Զանգվածային ոճրագործությունների, այդ թվում՝ ցեղասպանությունների իրականացումը շարունակում է զգալի ժամանակ պահանջել իր բոլոր փուլերում, այսօր «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայի 75-րդ տարեդարձին նվիրված՝ Մարդու իրավունքների խորհրդի միջնստաշրջանային հանդիպմանը ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Հանդիպումը կազմակերպվել է Մարդու իրավունքների խորհրդի՝ Հայաստանի կողմից հեղինակված բանաձևի հիման վրա:

Միջազգային պատասխանատվության մեկ այլ կարևոր ասպեկտ է զոհերի, այդ թվում՝ բռնի տեղահանվածների միջազգային պաշտպանությունը, իր ելույթում նշեց նախարար Միրզոյանը՝ հավելելով, որ երկու ամիս առաջ Հայաստանի Հանրապետությունն ապաստան և ապրուստի միջոցներ տրամադրեց ավելի քան 100 հազար փախստականների՝ Լեռնային Ղարաբաղի՝ իր բնօրրան հայրենիքից վտարված, էթնիկ զտման ենթարկված ողջ բնակչությանը:

«Միջազգային հանրության աջակցությունն էական է նրանց միջազգային պաշտպանությունն ապահովելու համար:

Տասնամյակներ առաջ, երբ Հայաստանը ստանձնեց մարդու իրավունքները ցեղասպանության կանխարգելման գործընթացում ներառելու պատասխանատվություն, մեզ առաջնորդում էր անցյալի հանդեպ մեր բարոյական պարտքը։ Այսօր մենք տեսնում ենք, որ խոսքը միայն անցյալի մասին չէ, այլ մեր համատեղ ջանքերն ուղղված են ներկային և ապագային՝ մարդկության ապագային, որը զերծ կլինի ատելությունից, ռասիզմից, այլատյացությունից և անհանդուրժողականությունից, որոնք հանգեցնում են զանգվածային ոճրագործությունների», - նշեց նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG