Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 4-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի մայրաքաղաք, որտեղ մասնակցելու է Մերձկասպյան երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին։
Ըստ Trend ադրբեջանական լրատվական գործակալության՝ այցի ընթացքում նախատեսված է նախարարի ելույթը և երկկողմ հանդիպումներ։
Դեկտեմբերի 5-ին Մոսկվայում տեղի կունենա Մերձկասպյան երկրների արտգործնախարարների հանդիպումը՝ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի նախագահությամբ։
Հանդիպմանը պետք է մասնակցեն Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Թուրքմենստանի արտգործնախարարները։