Մատչելիության հղումներ

Բորելը և Աբդոլահիանը հեռախոսով քննարկել են Գազայում ստեղծված իրավիճակը


Ժոզեպ Բորելը և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը:
Ժոզեպ Բորելը և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը:

Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահիանը հեռախոսով քննարկել են Գազայում ստեղծված իրավիճակը: Այդ մասին հաղորդագրությունը Բորելը տեղադրել է X-ի էջում:

«Լուծումը կարող է լինել միայն քաղաքական, և դրա հիմքում պետք է դրվի երկու պետությունների գաղափարը: Մենք պետք է թույլ չտանք, որ հակամարտությունը տարածվի այլ շրջաններ:

«Ես կոչ եմ արել Իրանին օգտագործել իր ազդեցությունը և ակտիվորեն աշխատել տարածաշրջանում լարվածությունը կանխելու համար»,- նշել է բարձր ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG