Ուկրաինացի զինվորականները դատապարտել են ռուսական զորքերի կողմից նրանց հանձնված երկու ուկրաինացի զինվորների սպանությունը և ասել, որ անօդաչու թռչող սարքի կադրերով նկարահանված միջադեպը համարում են ռազմական հանցագործության ապացույց:
Միջադեպի տեսանյութում, որը հայտնվել է սոցցանցերում դեկտեմբերի 2-ին, երևում է, թե ինչպես են անզեն ուկրաինացի զինվորները դուրս գալիս իրենց ապաստարանից, պառկում գետնին, իսկ հետո գնդակահարվում են մուգ համազգեստով տղամարդկանց կողմից:
Հաղորդվում է, որ ենթադրյալ մահապատիժը տեղի է ունեցել Ստեպովոյե գյուղի մոտ, որը գտնվում է Ուկրաինայի արևելյան Ավդիիվկա քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, որտեղ ծանր մարտեր են ընթանում ռուս և ուկրաինական ուժերի միջև։
«Ազատություն» ռադիոկայանը չի կարող հաստատել տեսանյութի իսկությունը կամ ենթադրյալ սպանությունների ամսաթիվն ու վայրը:
Դեկտեմբերի 2-ին ուկրաինացի զինվորականների պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Շտուպունը Telegram-ում հայտնել է, որ անօդաչու թռչող սարքից հրապարակված կադրերը «ֆիքսել են երկու ուկրաինացի ռազմագերիների սպանությունը»։
«Բոլոր ապացույցները կփոխանցվեն պատերազմական հանցագործություններով զբաղվող պատասխանատու միջազգային կառույցներին», - ասել է Շթուպունը:
Ռուսաստանը լայնորեն մեղադրվում է Ուկրաինայում ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների ոտնահարման մեջ, այդ թվում՝ հարձակումների խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, կասետային զինամթերք օգտագործելու և ուկրաինացի ռազմագերիների խոշտանգումների մեջ:
Ռուսաստանը հերքում է Ուկրաինայում ռազմական հանցագործությունները։