Մատչելիության հղումներ

Փարիզում անհայտ անձն Էյֆելյան աշտարակի մոտ սպանել է մեկ հոգու, վիրավորել երկուսին


Փարիզի կենտրոնում՝ Էյֆելյան աշտարակից ոչ հեռու, շաբաթ երեկոյան տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա։ Մեկ զբոսաշրջիկ զոհվել է, երկուսը վնասվածքներով հոսպիտալացվել են։ Ոստիկանության տվյալներով՝ մահացածը Գերմանիայի քաղաքացի էր։

Reuters-ը, վկայակոչելով Ֆրանսիայի ՆԳՆ-ին, գրում է, որ հարձակվողը Ֆրանսիայի 26-ամյա քաղաքացի է։ Նրա անունը չի նշվում։ Նա նախկինում հայտնվել է ոստիկանության ուշադրության կենտրոնում, իսկ 2016 թվականին դատապարտվել չորս տարվա ազատազրկման՝ իսլամիստների դավադրությանը մասնակցելու մեղադրանքով։

Լրատվամիջոցները նշում են, որ հարձակման ժամանակ նա բացականչել է «Ալլահ աքբար» («Ալլահը մեծ է»), իսկ ձերբակալությունից հետո նա իր գործողությունները բացատրել է նրանով, որ ցանկանում էր վրեժ լուծել Գազայի հատվածում և Աֆղանստանում մուսուլմանների տառապանքների համար։

France Presse-ը պարզաբանել է, որ գործի հետաքննությանը ներգրավված է դատախազության հակաահաբեկչական վարչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG