Երևանի ժամանակով 22:18-ին ԱՄՆ-ից SpaceX ընկերության հրթիռով հայկական արտադրության «Հայասաթ-1» արբանյակը արձակվեց տիեզերք։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ներկայացմամբ՝ «Հայասաթ-1» արբանյակը ստեղծվել է «Բազումք»-ի և Գիտական նորարարության և կրթության կենտրոնի կողմից:
Արբանյակը մշակած «Բազումք»-ն այս տարվա սեպտեմբերի 7-ին նախարարության կողմից ստացել է տիեզերական գործունեություն իրականացնելու լիցենզիա:
Հայաստանն իր առաջին արբանյակը տիրեզերք է արձակել 2022-ի մայիսին։ Պաշտոնական տեղեկության համաձայն՝ ArmSat-1 արբանյակը գործելու է առնվազն չորս տարի։