Մատչելիության հղումներ

Զելենսկին այցելել է առաջնագիծ


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր կրկին այցելել է ռազմաճակատ՝ այս անգամ Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքի մերձակայքում։

Ռազմական գործողությունները այս շրջանում վերջին շաբաթներին զգալիորեն ակտիվացել են, ռուսական զորքերը որոշակի առաջխաղացում են արձանագրել։ Ուկրաինական աղբյուրների փոխանցմամբ՝ Զելենսկին այցելել է առաջնագծում գտնվող հրամանատարական կետերից մեկը, շփվել է զինվորականների հետ։

Այցելության ընթացքում Ուկրաինայի նախագահին ուղեկցել է երկրի ցամաքային զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սիրսկին։

«Ես ձեզ հաղթանակ և տոկունություն եմ մաղթում, հորդորում եմ չկորցնել նախաձեռնությունը, պաշտպանել Խարկովի մարզը, Կուպյանսկը, յուրաքանչյուր գյուղ, մեր հողի յուրաքանչյուր մետրը», - դիմելով զինվորականներին՝ հայտարարել է Զելենսկին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG