Մատչելիության հղումներ

Շահրամանյանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև «բանակցություններ չկան»


Լեռնային Ղարաբաղի վերջին նախագահ Սամվել Շահրամանյան, արխիվ
Լեռնային Ղարաբաղի վերջին նախագահ Սամվել Շահրամանյան, արխիվ

Սամվել Շահրամանյանն այս պահին բանակցություններ չի վարում Ադբեջանի ներկայացուցիչների հետ, եթե բանակցություն լիներ՝ Արցախի նախագահի աշխատակազմը համապատասխան հայտարարությամբ հանդես կգար, թաքցնելու որևէ բան չկա, «Ազատության» հետ զրույցում նշեց Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը։

Նախօրեին Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը պնդել էր, թե Սամվել Շահրամանյանը բանակցում է, ամեն օր զանգում է Բաքու, խոսում է։ «Ի՞նչ է բանակցում», - հարցրել էր Բաբայանը։

Սամվել Շահրամանյանի խորհրդականն ասաց, թե Սամվել Բաբայանին արձագանքել չեն պատրաստվում։ Բաբայանն ինքը պետք է ասի, թե որտեղից է իրեն այդպիսի տեղեկություն։

Արցախի նախագահի խորհրդականը չբացառեց, որ տեխնիկական հարցերի շուրջ Շահրամանյանը կարող է շփումներ ունենալ ադրբեջանական կողմի հետ, մասնավորապես՝ Բաքվում գտնվող գերիների հարցով:

«Եթե Արցախի նախկին նախագահները կապվում են կամ մեր մյուս քաղաքացիները, ովքեր այս պահին գերեվարված են, որոշակի կապի ստեղծում է տեղի ունենում... Ես չեմ կարող ասել, մենք դա կարո՞ղ ենք համարել շփում, թե՞՝ ոչ, կարող ենք ենթադրել, որ դա զուտ տեխնիկական հարցեր կարող են լինել», - ասաց Գրիգորյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG