Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպան Մարկ Լիբբին արդեն այս շաբաթ կժամանի Բաքու։ Այս մասին հաղորդում է «Թուրան» գործակալության Վաշինգտոնի թղթակիցը՝ վկայակոչելով ամերիկյան դիվանագիտական աղբյուրները։
Մարկ Լիբբին Սենատի կողմից Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատվել է նոյեմբերի սկզբին։ Դիվանագետը նախկինում զբաղեցրել է Եվրամիությունում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցչի տեղակալի պաշտոնը, աշխատել է Նիկոսիայի, Բաղդադի և Վարշավայի ամերիկյան դեսպանատներում։