Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հերթական անգամ փորձում է շահարկել մշակութային հուշարձանների պահպանության հարցը, ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ հայտարարում է «Արևմտյան Ադրբեջանի համայնքը»։
«Ադրբեջանի տարածք ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու մասին խոսելու փոխարեն հայկական կողմը պետք է նման առաքելություն ստանա իր տարածքում», - նշվում է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հայտարարության մեջ։
Նոյեմբերի 9-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 42–րդ նստաշրջանին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ առանցքային գործոն է մշակութային արժեքների ոչնչացումը կանխելու հարցում: