Մատչելիության հղումներ

Ղարիբաշվիլի․ «Պաշտպանում ենք հայ-ադրբեջանական կարգավորման ցանկացած կառուցողական գործընթաց»


Լուսանկարը՝ ՀՀ կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ կառավարության լրատվականի

«Վրացական կողմը պաշտպանում է հայ-ադրբեջանական կարգավորման ցանկացած կառուցողական գործընթաց», - այսօր Թբիլիսիում, Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին։

«Զրույցի ընթացքում վարչապետը նշել է, որ Վրաստանը պատրաստ է իր աջակցությունը հայտնել ցանկացած կառուցողական գործընթացի, որի նպատակն է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը», - նշված է Վրաստանի կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

XS
SM
MD
LG