Մատչելիության հղումներ

Նոյեմբերին ԿԽՄԿ-ն այցելել է Հայաստանում դատապարտված Բաբիրովին և Ախունդովին


Նոյեմբերին ԿԽՄԿ-ի աշխատակիցներն այցելել են Հայաստանում համապատասխանաբար 11 և 20 տարվա ազատազրկման դատապարտված ադրբեջանցիներին՝ Ագշին Բաբիրովին և Հուսեյն Ախունդովին, հայտնում է APA-ն՝ վկայակոչելով՝ ԿԽՄԿ-ի Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլախա Հուսեյնովային։

«Նրանց հետ անհատական հանդիպումներ են անցկացվել, պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ շփման համար», - ասված է հաղորդագրությունում։

Հայկական կողմից հաստատեցին՝ նոյեմբերին հերթական այց է եղել, հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, ընտանեկան բնույթի տեղեկատվություն փոխանակել նաև առանձնազրույցներ են եղել պահման պայմանների շուրջ։

Ապրիլի սկզբին Ախունդովն ու Բաբիրովը Նախիջևանից Սյունիք էին ներթափանցել, նրանց Սյունիքի սահմանային գյուղերի բնակիչներն էին բռնել։ Բաբիրովին դատարանը 11 տարվա ազատազրկման դատապարտեց՝ սահմանն ապօրինի հատելու, հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։ Իսկ Ախունդովը նաև սպանության համար էր մեղադրվում։ Նա դատական առաջին նիստի ժամանակ ընդունել է իր մեղքը։ Նախիջևանի զորամասի ավագ հրաձիգ, 20 -ամյա Ախունդովը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման:

XS
SM
MD
LG