Մատչելիության հղումներ

ԱՄՆ պատրաստ չէ Հայաստանին զինտեխնիկա, զինամթերք տրամադրել․ Կոպալյան


ԱՄՆ ներկայումս պատրաստ չէ Հայաստանին որոշակի զինտեխնիկա, զինամթերք տրամադրել, «Ազատության» հետ զրույցում ասաց Նևադայի համալսարանի պրոֆեսոր Ներսես Կոպալյանը։

«Միացյալ Նահանգները պատրաստ է Հայաստանին տրամադրել դիվանագիտական կապիտալ, ռազմագիտության հետ կապված տարբեր ռեսուրսներ, բայց զինանյութ, զինամթերք, զինտեխնիկա, այս պահին այդտեղ չենք հասել», - ասաց Կոպալյանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ Վաշինգտոնը պատրաստ է հատկացնել իր ռեսուրսները՝ Հայաստանի ինքնիշխանության պահպանման, Հայաստանի ժողովրդավարական համակարգը հզորացնելու հարցում։

Կոպալյանը նաև շեշտեց՝ ԱՄՆ-ը օգնում է Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմավարական բարեփոխումների ծրագրերին։

«Միացյալ Նահանգներն այդ հարցին շատ լուրջ է մոտենում, իրենք բազմաթիվ երկրների են տալիս այդ օգնությունը, բայց այն երկրներին, որոնց տալիս են այդ օգնությունը, իրենք երկար ժամանակ ստեղծել են այդ խորը հարաբերությունները, որ թույլ է տվել հասնել այդ քայլին։ Մենք չենք կարող սպասել որ մեկ-երկու տարվա մեջ ԱՄՆ-ը սկսի Հայաստանին այդ մակարդակի օգնություն տալ»,- ասաց պրոֆեսորը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG