«Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, թե «անբարոյականություն» է նշել «Վարդերի հեղափոխության» 20-ամյակը:
20 տարի առաջ այդ հեղափոխության արդյունքում իշխանության է եկել Միխեիլ Սահակաշվիլիի առաջնորդած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը:
«2012 թվականից հետո մեկ անգամ չէ, որ այդ շարժման առաջնորդների կոկորդիլոսի արցունքներն ենք տեսել։ Սա քաղաքական ուժ է, որը զուրկ է ոչ միայն քաղաքականությունից, այլև բարոյականությունից»,- հայտարարել է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունից խորհրդարան ընտրված պատգամավոր Միխեիլ Սարջվելաձեին։
2003 թվականի նոյեմբերի 23-ին Միխեիլ Սաակաշվիլիի, Զուրաբ Ժվանիայի և Նինո Բուրջանաձեի գլխավորած ընդդիմության զանգվածային գործողությունները հանգեցրել են Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեի հրաժարականին։
Մի քանի ամիս անց Միխեիլ Սաակաշվիլին ընտրվել է երկրի նախագահ։ Այսօրվա դրությամբ նա պատիժ է կրում նախագահության ժամանակաշրջանում՝ Վրաստանի իրավապահների կողմից իրեն վերագրվող հանցագործությունների համար։ Դատական գործընթացը դեռ շարունակվում է:
Սաակաշվիլին կտրականապես հերքում է մեղադրանքները և պնդում է, որ հալածանքների է ենթարկվում ռուսամետ մեծահարուստ, «Վրացական երազանքի» հիմնադիր և նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի պատվերով: